Այսօր: Կիրակի, 23 Հուլիսի 2017թ.
Խաչիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԽԱՉԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.06.17 Եղեգնաձորի պահածոների գործարան
Եղեգնաձորի պահածոների գործարանում ստեղծվել է 120 աշխատատեղ: Գործարանում աշխատանքները կազմակերպվում են 2 հերթափոխով: Առաջին հերթափոխի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Վարձատրությունը՝ օրական 2500 դրամ: Երկրորդ հերթափոխի աշխատանքը սկսվում է ժամը 18:30-ից մինչև 4:00-ն: Վարձատրությունը՝ օրական 3300 դրամ: Համայնքներից աշխատողների տեղափոխումը կատարվում է գործարանի միջոցների հաշվին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել գործարանի կադրերի բաժին՝ 098 77 13 78 (Անուշ): Ցանկացողներին  խնդրում ենք  դիմել  գործարանի  կադրերի բաժին  կամ  Խաչիկի համայնքապետարան: Միաժամանակ  հայտնում ենք, ո ր  գործարանը կազմակերպում  ... Մանրամասն
14.06.17 Վայոց Ձորի Պարային փառատոն
  2017 թ հունիսի  9-ին Եղեգնաձոր քաղաքի  մշակույթի կենտրոնում  տեղի  ունեցավ  Վայոց ձորի մարզի   պարային փառատոն, որտեղ հրավիրված  էին տարվա ընթացքում լավագույնս  հանդես եկած  կոլեկտիվները:  Այս անգամ ևս  իրենց ակտիվ  մասնակցությունը  ցուցաբերեցին  <<Խաչիկ>> պարի  համույթի  սաները՝  գեղարվեստական ղեկավար  Բելա  Առաքելյանի ղեկավարությամբ:     Խումբը Ծրագրում   ներկայացրեց  ազգագրական  պար ՝ <<Ինը ոտք>>:  Երեխաները  հրաշալի կատարեցին պարը, և   խումբը  ստացավ  Դիպլոմ՝  լավագույն  ... Մանրամասն
02.06.17 Երեխաների պաշտպանության օրը
  Հունիսի 1-ի՝ երեխաների  իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա առիթով  Խաչիկ համայքի  Գյուղամիջյան հրապարակում  կազմակերպվել էր  տոնական միջոցառում:  Երեխաներին  ընձեռնվել էր  ասֆալտի վրա  ազատ  նկարելու  հնարավորություն:  Միջոցառումը  ուղեկցվում  էր  բարձր տարիքի շնորհալի  երեխաներից կազմված  Խաչիկի  պարի  խմբի  համերգային  ծրագրով,  ուրախ  մանկական  երգերով  ու երաժշտությամբ:  Ներկա  էին  համայնքի  բնակիչները և  ծնողները, տիրում  էր  համընդհանուր  ուրախ  մթնոլորտ:  Երեխաները  մեկ  ժամ  շարունակ  ... Մանրամասն
26.05.17 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
 Սիրելի' շրջանավարտներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին զանգի կապակցությամբ: 2016-2017 ուստարում Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատություններին հրաժեշտ են տալու 518 շրջանավարտներ,  որոնց մաղթում եմ բարի երթ ու կանաչ ճանապարհ, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի կյանքի ուղի: Սիրելի'  շրջանավարտներ, վերջին դասով դուք ձեր կյանքի դպրոցական էջն եք փակում, որը դեռ հետո է իմաստավորվելու և անկասկած դառնալու է հիշարժան և անմոռանալի օր, քանզի ձեզ համար վերջին անգամ է հնչում դպրոցական զանգը: Զանգ, որ միշտ հնչել ու ձեզ մեկտեղել է հարազատ հարկի տակ, այսօր իր ղողանջներով ազդարարելու է հրաժեշտ: Հրաժեշտ այնքան հարազատ դարձած կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու ... Մանրամասն
19.05.17 ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
 Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից  իրականացվող <<Մաքուր Հայաստան>>  ծրագրի,   Հայաստանի Հանրապետությունում  ս/թ-ի  մասիսի 27-ին  հայտարարել  է  համընդհանուր շաբաթօրյակի  օր՝  սանիտարական  մաքրում,  աղբահանություն  և  աղբավայրերի  բարեկարգումներ  կատարելու  նպատակով;  Մաքրման  են  ենթակա  մայրուղիների,  հանրապետական  ճանապարհների,  համայնքային փողոցների շրջակայքները,  հրապարակները,  պատմական և մշակութային հուշարձանների  տարածքները: Շաբաթօրյակին  ընդգրկվում են  բոլոր  կազմակերպությունները,  ... Մանրամասն
18.05.17 Հաղթանակի օրը
  Խաչիկ համայնքում Մայիսի 9-ին ավանդաբար մեծ  շուքով  նշվում  է Հաղթանակի օրը  և Երկրապահի  օրը: Համայնքապետարանի,  դպրոցի  և  Զինմասի կողմից  համատեղ  կազմակերպված  միջոցառումը  ուղեկցվում է    զինմասի  զինվորականների  տոնական  հանդիսավոր  քայլերթներով: Զինվորականների  ելույթը  զուգորդվում  է  Պատանի Երկրապահի  առավել կազմակերպված քայլերթներով: Այդ  նույն  շնորհալի երեխաները հրապարակում հանդես  են  գալիս պարային ելույթներով, խմբակային հայրենասիրական երգերով, որոնք ինչպես  միշտ, առաջացնում ... Մանրամասն
02.05.17 Սահմանամերձ Խաչիկ գյուղի վաշտը հաղթեց պատանի երկրապահների շարային մրցույթում.

ԵԿՄ վարչությունում այսօր՝ ապրիլի 29-ին, քննություն հանձնեցին հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլի լավագույն սաները, ովքեր հավակնում էին սերժանտական կոչման։ Զուգահեռաբար անցկացվեց «Պատանի երկրապահ» կառույցների միջեւ շարային մրցույթի եզրափակիչը։ Իսկ առաջին տեղը զբաղեցրեց սահմանամերձ Խաչիկ գյուղի վաշտը։

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/04/29/1065676/

26.04.17 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Խաչիկ  սահմանամերձ  համայնքը միշտ գտնվել է  ՀՀ  Պաշտպանության Նախարարության ուշադրության կենտրոնեում:  Հերթական  օգնությունը  ՀՀ ՊՆ -ի կողմից  ցուցաբերվել  է Խաչիկի  միջնակարգ  դպրոցին:  Առողջ  սերունդ, ուժեղ  և ամուր  երիտասարդներ աճեցնելու  նպատակով  Խաչիկի  դպրոցին  ՀՀ  ՊՆ -ի կողմից  հատկացվել  է  մարզագույք՝ 1.Ուժային  մարզասարք 2. Հեծանվային  մարզասարք 3. Թենիսի  սեղան՝ կոմպլեկտով 4. Ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկեդբոլի գնդակներ և  ցանցեր 5. մարզագորգեր 6.վայրկյանաչափ  և  այլ  մարզական  պարագաներ:   Խաչիկի  համայնքի  ... Մանրամասն
19.04.17 Բնության Համաշխարհային Հիմնադրամ WWF - Հայաստան
<< Բնության  Համաշխարհային Հիմնադրամ WWF- Հայաստան մասնաճյուղի>>  և  Գերմանական կառավարության աջակցությամբ  իրականացվում է  <<Գնիշիկ բնապահպանական լանդշաֆտ>>   միջհամայնքային բնապահպանական ծրագիրը,  որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանի բնապահպանական իրավիճակը  և զուգահեռաբար ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացման պայմաններ հարակից համայնքների բնակչության համար: Ծրագրի շրջանակներում  Խաչիկ համայնքին  տրամադրվել  է  գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտոր Բելառուս 82.1, խոտհնձիչ  սարք,  գութան,  ինքնագնաց  խոտհնձիչ,  մոտոբլոկ՝  կից  գործիքներով:  ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. ԽԱՉԻԿ

028162420

khacik.vayotsdzor@mta.gov.am ; Khack.gjugha

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽԱՉԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ ( Աշխատակազմ )
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner